Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանըմայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչականշրջանի ղեկավար Արա Սադոյանն ըստ ոլորտների ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2018թ. նախատեսված ծրագրերը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախորդ տարի Կենտրոն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, ինչպես նաև կանաչապատման ուղղությամբ: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ ամենօրյա համագործակցությունն է եղել նաև կենսապահովման ոլորտի գործընկեր կառույցների հետ, ինչի արդյունքում աշխատանքներ են տարվել ջրատար նոր համակարգերի կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում մալուխների կարգավորման ու մի շարք այլ ուղղություններով: Ծավալուն աշխատանքներ են տարվել նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Կարապի լճի հարակից տարածքների բարեկարգման շրջանակում: Անդրադառնալով 2018թ. նախատեսված ծրագրերին՝ Արա Սադոյանը նշել է, որ, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին զուգահեռ, հետևողական քայլեր կձեռնարկվեն նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ:
«Պարոն քաղաքապետ, ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է նախորդ տարվա համեմատ հետևողականորենընդլայնել կատարվող ծրագրերի ծավալներն ու շրջանակները, ինչը որպես հստակ աշխատակարգ մշտապես առաջադրվում է Ձեր կողմից: Ամենօրյաաշխատանքներ կտարվեն նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու ուղղությամբ: Վարչական շրջանումներդրումային ծրագրերի մասով այսօր ակտիվ աշխատանքներ են տարվում հյուրանոցային համալիրների կառուցման ուղղությամբ: Այս տարիվերակառուցումից հետո մասնավորի կողմից շահագործման կհանձնվի նաև երկու բարեկարգ ու հարմարավետ զբոսայգի, որն անչափ սպասվածծրագիր էր մեր բնակիչների համար», - նշել է Արա Սադոյանը:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյաննառանձնակի կարևորել է մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդիրը:
«Վերջին տարիներին մենք հետևողական աշխատանքներ ենք իրականացնում Երևանի կենտրոնը ավտոտրանսպորտային հոսքերից բեռնաթափելունպատակով: Ճանապարհաշինական խոշոր ծրագրերին զուգահեռ՝ այսօր արդեն տարբերակներ ենք քննարկում նաև ստորգետնյաավտոկայանատեղիների կառուցման ու Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ որոշ փողոցներում երթևեկության կազմակերպման հարցումնոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ճիշտ լուծումների արդյունքում մենք զգալիորեն կնվազեցնենք այնանհարմարավետությունը, որն այսօր առկա է մայրաքաղաքի կենտրոնում», - ընդգծել է քաղաքապետը:
Անդրադառնալով կանաչ տարածքների ընդլայնմանն ու խնամքին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել այս հարցը:
«Մենք պետք է տարեցտարի կրկնապատկենք աշխատանքները կանաչ գոտիների ընդլայնման ու պատշաճ խնամքի ուղղությամբ: Կենտրոն վարչականշրջանը մայրաքաղաքի դեմքն է, ու ոլորտի պատասխանատուներն այս ուղղությամբ շատ անելիքներ ունեն: Բոլոր գործիքները տրված են, որանբարեխիղճ տնտեսվարողին կամ վարձակալին ստիպեք պատշաճ կատարել ստանձնած պարտավորությունները: Բացի այդ, հարկավոր է կիրառելկանաչապատ տարածքների խնամքի նոր մոտեցումներ, կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում կիրառել այլընտրանքայինկանաչապատում: Այս հարցում անհրաժեշտ է ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք: Համոզված եմ, որ մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու և Երևանի շարունակական զարգացումն ապահովելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է զբոսաշրջության զարգացման ուղղությամբ ենթակառուցվածքների ստեղծմանը՝ ընդգծելով, որ Երևանը դեռևս ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված չէ թե՛ զբոսաշրջիկների, և թե՛ հենց քաղաքի բնակիչների համար։