Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 26-ին՝ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տրամադրված չէ հրաժարականի: «Մեր թիմը պատրաստ է աշխատելու: Մենք ստացել ենք մեր բնակչության, երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել բնակիչների կողմից և մենք շարունակում ենք մեր ծրագրերն իրականացրել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց քաղաքապետը:

 

Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է ավագանին անվստահություն հայտնի քաղաքապետին, Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ ավագանիում մեծամասնություն կազմող  հանրապետական խմբակցությունը երբևէ չի հայտնի քաղաքապետի անվստահությունը: «Երբ մենք ապագայի մասին ենք խոսում, կարող ենք խոսել ծրագրերից, իսկ քաղաքական զարգացումները ցույց կտա ապագան»,-հավելեց Երևանի քաղաքապետը: