Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 1-ին, ժամը 15:07-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտ երեխան ընկել է գետը: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը դեպքի մանրամասները պարզելու համար կապ հաստատեց Լորուտի համայնքապետ Հրաչյա Սահակյանի հետ:
«Բարեկամներով գնացել էին աղբյուր քեֆ անելու՝ երեխան ընկել է Մարցիգետն ու խեղդվել: 14 տարեկան էր, կողքի գյուղից էր՝ Շամուտից»,- ցավով նշեց Լորուտի գյուղապետը:
Նա հավելեց նաև՝ խեղդված պատանին Շամուտի համայնքապետի քրոջ երեխան էր:
Սոնա Հարությունյան