ԼՈւՐԵՐ.com-ին ՊԵԿ լրատվական ծառայությունից փոխանցում են, որ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն ապրիլ ամսվա ընթացքում բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում 99 տնտեսվարող սուբյեկտի նկամամբ առաջադրել է շուրջ 2 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այսինքն' մեկ տնտեսվարող սուբյեկտին առաջադրված պարտավորության միջին չափը կազմել է շուրջ 20 միլիոն դրամ:
Հետաքրքրական է, որ տուգանված ընկերություններից որոշները նաև հաշվառված են Խոշոր հարկ վճարողների ցուցակում:
Եվ այսպես ՊԵկ-ի խոշորացույցի տակ հայտնված և տուգանված ընկերություններն են՝ այդ թվում' «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ն' 781.126 միլիոն դրամ, «Ռոմա Սթայլ» ՍՊԸ-ն' 182.597 միլիոն դրամ, «ՇԻՆՖՈՐՈՒՄ» ՍՊԸ-ն' 150.177 միլիոն դրամ, «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն' 103.065 միլիոն դրամ, «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն' 94.392 միլիոն դրամ, «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԲԸ-ն' 72.627 միլիոն դրամ, «ԵՐԵՎԱՆԻ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-ն' 68.485 միլիոն դրամ, «Այդիա-Էս» ՍՊԸ-ն' 49.236 միլիոն դրամ, «Մակարեդ» ՍՊԸ-ն' 42.884 միլիոն դրամ և այլն:
Այս ցանկում առանձնանանում է «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն՝ իր 103 միլիոն դրամ տուգանքով, քանի որ այս ընկերությունն արդեն որերորդ անգամ է խախտում օրենքը, ինչ հետևանքով հայտնվում է տուգանվածների ցանկում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվար ամսին ՊԵԿ-ի ստուգումների հետևանքով Արտակ Սարգսյանի ընտանիքին պատկանող «ՍԱՍ-ԳՐՈՒՊ»-ը տուգանվեց 20 միլիոն դրամ:
Այս ընկերությունը տուգանվել է նաև 2016 թվականին, երբ «Սաս գրուպ» ՍՊԸ-ի անունով ներմուծվել են ապրանքներ, սակայն դրանց վերաբերյալ ներկայացված մաքսային հայտարարագրում սխալ տվյալներ են նշվել, ինչի հետևանքով՝ տուգանվել է այս ընկերությունը:
Աղավնի Սուքիասյան