Երեւանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը իր քաղաքացիական պարտքը կատարեց Շենգավիթ համայնքի թիվ 8/32 ընտրատեղամասում' կնոջ եւ երեխաների ուղեկցությամբ:

Նա քվեարկեց՝ «հուսահատության հաղթահարման» հույսով: «Մենք մեր ուժերի ներածին չափով պայքարելու ենք Հայաստանում փոփոխությունների հասնելու համար»,-ասաց նա:

Խոսելով ընտրակաշառքներից, քաղաքապետի թեկնածուն նշեց, որ կա ընտրակաշառքի համատարած բաժանման խնդիր:

«Մենք հույս ունենք, որ մեր քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը: Ի վերջո, ժողովուրդն է դատավորը եւ ինքը պետք է ընտրի, թե ինչպիսի դատավոր է: Մենք մեզ տված որեւէ ձայն չենք թողնելու, որ կորչի»,-ասաց նա: