Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց ու մեկ րոպե անց հեռացրեց այն:
Նա, մասնավորապես, գրել էր․ «Երբ փափկասուն իրավաբանը հավաքում է լրագրողներին ու ասում բազմաթիվ խախտումների մասին, իրենց տարբերանշանով վստահված անձա՞նց նկատի ունի:
Զուգահեռ իրականություն ստեղծելու իմիտացիան չի ստացվում, ուրիշ բան մտածեք:
Հ.Գ. Բոլորը հեռացված են տեղամասերից, կազմված է արձանագրություն»: