2013թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.9% գնանկում, ինչի վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 6.2% և մրգի 2.6% գնանկումը:
Այս մասին Shamshyan.com-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 4-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 6.2-0.2% գնանկում, 8-ում' 0.1-2.3% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: