Հանրապետությունում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է պարենային ապրանքների 1.5 տոկոս գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի և ձվի 12.5-4.8 տոկոս գնանկման արդյունք է: Պարենային 13 ապրանքախմբերից 7-ում գրանցվել է 12.5-0.1 տոկոս գնանկում, իսկ 6-ում' 0.1-3.4 տոկոս գնաճ:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 18.7 տոկոս գնաճ, իսկ 2014թ. ապրիլի համեմատ' 12.5 տոկոս գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է վարունգի' 63.0 տոկոս, խառը կանաչեղենի' 52.3 տոկոս, կանաչ սոխի' 39.9 տոկոս, սմբուկի'18.9 տոկոս, կանաչ պղպեղի' 13.7 տոկոս, սնկի' 13.0 տոկոս, լոլիկի 12.7 տոկոս գնանկումով: 2014թ. մայիսին ապրիլի համեմատ բողկի գինը նվազել է 12.2 տոկոսով, կաղամբինը'8.7 տոկոսով, գլուխ սոխինը' 2.3 տոկոսով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է ճակնդեղի'4.6 տոկոս, կարտոֆիլի' 7.3 տոկոս, սխտորի' 14.2 տոկոս, հազարի' 20.8 տոկոս գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 16.5-6.9 տոկոս գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 13.0 տոկոսով:
Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ աճել է 1.2 տոկոսով, իսկ 2014թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.8 տոկոս գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է ձվի 15.8-2.8 տոկոս գնանկում: Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.8 տոկոսով:
2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 23.0 տոկոսով, իսկ 2014թ. ապրիլի համեմատ՝ 0.6 տոկոսով:
Ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակաոյի, հրուշակեղենի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 0.2-0.1 տոկոս գնանկում:
Մրգի ապրանքախմբում1 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 16.2 տոկոս գնանկում, իսկ 2014թ. ապրիլի համեմատ'3.4 տոկոս գնաճ: 2014թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է կիտրոնի' 2.3 տոկոս, խնձորի' 7.3 տոկոս, տանձի' 14.7 տոկոս, խաղողի'21.4 տոկոս գնաճ: Միաժամանակ, ելակի գինը նվազել է 10.1 տոկոսով, ադամաթզինը' 2.8 տոկոսով, ընկույզի միջուկինը' 1.1 տոկոսով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է մրգի'0.1-13.1 տոկոս գնաճ, ընդ որում, համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 3.5 տոկոսով:
Հացամթերքի ապրանքախմբում 2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.5 տոկոս, իսկ 2014թ. ապրիլի համեմատ'0.6 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է առաջին տեսակի ալյուրի՝ 0.7 տոկոս, մանկական շիլայի՝ 1.0 տոկոս, լոբու՝ 1.4 տոկոս, թխվածքաբլիթի՝ 2.0 տոկոս, մակարոնեղենի՝ 3.7 տոկոս գնաճով: 2014թ. մայիսին ապրիլի համեմատ բարձր տեսակի հացի գինն աճել է 0.3 տոկոսով, բլղուրինը՝ 0.4 տոկոսով, առաջին տեսակի հացինը՝ 0.5 տոկոսով, հնդկացորենինը՝ 0.5 տոկոսով:
Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.2-2.5 տոկոս գնաճ, մեկում՝ 0.1 տոկոս գնանկում, իսկ մյուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5 տոկոսով:
2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.3 տոկոս, իսկ 2014թ. ապրիլի համեմատ'0.6 տոկսս գնաճ: Վերջինս հիմնականում մայոնեզի՝ 0.6 տոկոս, տնական պայմաններում պատրաստված և «Չանախ» պանրատեսակների՝ համապատասխանաբար 1.0 տոկոս և 1.1 տոկոս, խտացրած կաթի՝ 2.5 տոկոս գնաճի արդյունք է:
2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ մսամթերքի գները նվազել են 0.9 տոկոսով, իսկ 2014թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.7 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է նրբերշիկի՝ 0.8 տոկոս, տավարի մսի պահածոյի' 0.9 տոկոս, տավարի, խոզի և ոչխարի մսերի՝ համապատասխանաբար 1.1 տոկոս, 4.5 տոկոս և 5.5 տոկոս գնաճով:
Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-1.5 տոկոսով, մեկում գրանցվել է 0.3 տոկոս գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.8 տոկոսով:
2014թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ ոգելից խմիչքի և այլ մթերքի ապրանքախմբերում գրանցվել է համապատասխանաբար 0.1 տոկոս և 0.4 տոկոս գնաճ: