Հայաստանի պարենային ապրանքների շուկայում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ 5.6 տոկոս գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կաթնամթերքի՝ 5.8 տոկոս, սուրճի, թեյի, կակաոյի՝ 6.1 տոկոս, մրգի՝ 8.3 տոկոս, շաքարավազի՝ 9.6 տոկոս, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 18.2 տոկոս գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից, որոնցում ներառված են 140 անվանում պարենային ապրանքներ, 12-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.3-18.2 տոկոս գնաճ, իսկ ձկնաթերքի ապրանքախմբում՝ 0.3 տոկոս գնանկում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ' 18.2 տոկոս գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է կանաչ սոխի՝ 20.3 տոկոս, լոլիկի' 27.8 տոկոս, խառը կանաչեղենի՝ 41.2 տոկոս, վարունգի՝ 56.2 տոկոս, կանաչ պղպեղի' 2.2 անգամ, սմբուկի 2.5 անգամ գնաճով:

 

2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաղամբի գինն աճել է 1.2 տոկոսով, ճակնդեղինը՝ 2.1 տոկոսով, սնկինը՝ 2.9 տոկոսով, գազարինը' 6.3 տոկոսով, գլուխ սոխինը՝ 17.0 տոկոսով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի' 7.6 տոկոս, ծաղկակաղամբի՝ 6.2 տոկոս, բողկի՝ 4.7 տոկոս, սխտորի 1.7 տոկոս գնանկում:

 

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 14.4-36.2 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 14.4 տոկոսով:

 

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինն աճել է 6.9 տոկոսով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 9.6 տոկոսով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարավազի 4.6-15.4 տոկոս գնաճ: Մրգի ապրանքախմբում1 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 14.6 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 8.3 տոկոս գնաճ:

 

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 13.1 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 5.8 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է մայոնեզի՝ 6.4 տոկոս, մածունի 12.1 տոկոս, թթվասերի՝ 14.5 տոկոս, կաթնաշոռի՝ 15.5 տոկոս, յոգուրտի՝ 27 տոկոս գնաճով:

 

Հացամթերքի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.9 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ'4.3 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է բարձր և առաջին տեսակի ալյուրի՝ համապատասխանաբար 4.0 և 4.9 տոկոս, հաճարի՝ 4.3 տոկոս, բրնձի՝ 6.2 տոկոս, բլղուրի՝ 6.4 տոկոս, ոլոռի՝ 9.4 տոկոս, ոսպի՝ 11.6 տոկոս, հնդկացորենի 24.8 տոկոս գնաճով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպիտակաձավարի գինն աճել է 1.4 տոկոսով, թխվածքաբլիթինը՝ 1.4 տոկոսով, մակարոնեղենինը՝ 1.5 տոկոսով, լոբունը՝ 1.8 տոկոսով, սիսեռինը՝ 2 տոկոսով, մանկական շիլայինը՝ 2.7 տոկոսով, սպագետիինը՝ 3.1 տոկոսով:

 

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատարձանագրվել է հացամթերքի 3.8-6.4 տոկոս գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Գյումրի և Գավառ քաղաքներում:

 

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ աճել է 2.1 տոկոսով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 4 տոկոսով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում նշված ժամանակահատվածում գրանցվել է 1.9 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ ՝ 3.6 տոկոս գնաճ: Արձանագրվել է կարագի՝ 2.1 տոկոս, մարգարինի՝ 5.3 տոկոս, արևածաղկի բուսական յուղի՝ 5.9 տոկոս, այլ յուղերի (հալած յուղ) 6.7 տոկոս գնաճ:

 

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում արձանագրվել է 6.5 տոկոս, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1 տոկոս գնաճ: Վերջինս հիմնականում սև սուրճի 8.3 տոկոս գնաճի արդյունք է:

 

2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 3.3 տոկոսով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3 տոկոսով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 0.8 և 1.8 տոկոս, տավարի ֆիլեյի՝ 1.7 տոկոս, խոզապուխտի՝ 2.3 տոկոս, այլ մսեղենի

 

(խաշի պարագաներ)'3.3 տոկոս, տավարի մսի պահածոյի՝ 3.5 տոկոս, բարձր տեսակի ապխտած, կիսաապխտած և եփած երշիկների՝ համապատասխանաբար 3.5, 3.6, 3.7 տոկոս, նրբերշիկի՝ 4.2 տոկոս, բաստուրմայի՝ 4.5 տոկոս, հավի բդի 9.7 տոկոս գնաճ: