Պարենային ապրանքների շուկայում 2013 թվականին գնաճը կազմել է 5.8 տոկոս։ Գնաճը զգալի է եղել հատկապես հացամթերքի, կաթնամթերքի, ձվի և մրգերի պարագայում։ Տարվա ընթացքում հացամթերքը թանկացել է 7.8 տոկոսով, կաթնամթերքը՝ 6.9 տոկոսով, ձուն՝ 19.8 տոկոսով, իսկ մրգերը՝ 13.1 տոկոսով։

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին հրուշակեղենի գներն աճել են 5.4 տոկոսով, կենդանական և բուսական յուղի գները՝ 8.9 տոկոսով, ձկնամթերքը՝ 3.8 տոկոսով և միսը՝ 3.7 տոկոսով։ Ոչ ոգելից խմիչքների գինն աճել է 6.9 տոկոսով, սուրճի, թեյի և կակաոի գինը՝ 3.9 տոկոսով։

 

Նշված ժամանակահատվածում նվազել է միայն շաքարավազի գինը (11,9 տոկոսով)։ Ոգելիչ խմիչքներն ու ծխախոտը նախորդ տարի թանկացել են 5.9 տոկոսով։