Որևէ շուկայում չի եղել տնտեսվարող, որին պատկանի շուկայի 100 տոկոսը, ներկայում էլ չունենք նման տնտեսվարող, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա ընդգծեց, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ ամբողջ աշխարհում կան, և որևէ երկրի մրցկացային օրենսդրություն չի արգելում գերիշխող դիրք ունենալը:
Խոսելով շաքարավազի ներմուծման մասին՝ Շաբոյանն ընդգծեց, որ այս պահին շաքարավազի շուկայում շուրջ 100 տնտեսվարող կա ու չկա մուտքի խոչընդոտում: Նա նկատեց, որ դաշտում գերիշող դիրք ունի «Ալեքս Հոլդինգ»-ը, մինչդեռ դրա ցուցանիշը նվազել է:
«Վերջին 4-5 ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծողների քանակն ու խմբաքանակը շատացել է: «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն, որը մշտապես եղել է շուկայում և զբաղեցրել շուկայի 98 տոկոսը, այս պահին նրա կշիռը կազմում է 78 տոկոս»,-ասաց նա: