Հայաստանի սպառողական շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.3 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.3 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2 տոկոս նվազում:
2014թ. նոյեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.5 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 101.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.4 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 102.3 տոկոս: 2014թ. հունվար-նոյեմբերին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.1 տոկոս հավելաճ, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.4 տոկոս):
2014թ. նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.6 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը' 103.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը' 101.3 տոկոս, ծառայությունների սակագներինը' 102.1 տոկոս, իսկ հունվար-նոյեմբերին 2013թ. հունվար-նոյեմբերի համեմատ' համապատասխանաբար 102.8, 101.8 , 101.7 և 105.3 տոկոս:
2014թ. նոյեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 120.6 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 122.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 116.6 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 119.5 տոկոս:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.8-1.5 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.4 տոկոսով: