Հայաստանի սպառողական շուկայում 2015թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, դա հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.9 տոկոս գնանկումով:

 

 

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները փետրվարին նվազել են 0.8 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների' համապատասխանաբար 1.2 և 0.2 տոկոս հավելաճ:

 

 

2015թ. մարտին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը՝ 102.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.6 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.8 տոկոս: 2015թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.8 տոկոս, ինչը 0.4 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4 տոկոս):

 

 

2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.8 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը' 106.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը' 105.8 տոկոս, ծառայությունների սակագներինը' 103.7 տոկոս, իսկ հունվար-մարտին, 2014թ. հունվար-մարտի համեմատ, համապատասխանաբար 105.1, 106.3, 104.4 և 103.5 տոկոս:

 

 

Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2015թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 0.6-0.1 տոկոսով, իսկ մյուս երկուսում գրանցվել է 0.1-0.2 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.2 տոկոսով: