ՀՀ սպառողական շուկայում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է 0.8 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4 տոկոսով, ծառայությունների սակագները՝ 0.2 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 տոկոս գնաճ: 2014թ. մայիսին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.9 տոկոս, այդ թվում' պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.6 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100.0 տոկոս:
2014թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2 տոկոս, ինչը 0.4 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.6 տոկոս):
2014թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.6 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)' 101.9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը' 102.0 , ծառայությունների սակագներինը' 107.8 տոկոս, իսկ հունվար-մայիսին 2013թ. հունվար-մայիսի համեմատ' համապատասխանաբար 104.4 տոկոս, 102.8, 102.6 և 108.5 տոկոս:
2014թ. մայիսին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 119.9 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 123.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 114.5 տոկոս, ծառայությունների սակագներինը՝116.9 տոկոս:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գները նվազել են 1.2-0.1 տոկոսով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում), իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.8 տոկոսով: