ՀՀ սպառողական շուկայում 2014թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է 1.8 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.8 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում սակագների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 

2014թ. հունիսին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.1 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.6 տոկոս, ոչ պարենային ապրանքնեինը՝ 98.8 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 100 տոկոս:

 

Այս տարվա հունվար-հունիսին հանրապետությունում սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4 տոկոս հավելաճ): 2014թ. հունիսին 2013թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.8 տոկոս, այդ թվում' պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)' 99.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը' 101.3 տոկոս, ծառայությունների սակագներինը' 106.8 տոկոս, իսկ հունվար-հունիսին 2013թ. հունվար-հունիսի համեմատ, համապատասխանաբար, 104, 102.2, 102.4 և 108.2 տոկոս:

 

Ընթացիկ տարվա հունիսին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 117.7 տոկոս, այդ թվում' պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 119.3 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 113.7 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 116.9 տոկոս:

 

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.0-0.9 տոկոսով, այդ թվում' գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում: