Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները կրկին բոյկոտել են Պոլսո պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանի մատուցած պատարագը, այս մասին հայտնում «Հայ Ձայնը»:
Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանում գտնվող Սուրբ Վարդանանց եկեղեցում, որտեղ օրվա պատարագը մատուցել է Արամ Աթեշյանը, 20 հոգուց բաղկացած խումբը որպես բողոքի նշան եկեղեցական քարոզի ժամանակ ձեռքերով վեր է բարձրացրել Աստվածաշունչը' կոչ անելով Աթեշյանին չմոռանալ Աստծո խոսքը:
Ստամբուլահայերը պատարագից հետո եկեղեցու բակում շարունակել են բողոքի ակցիան' «Մենք ենք ընտրելու մեր պատրիարքին» գրությամբ պաստառներով:
Հիշեցնենք, որ Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: