Ինչպես հաղորդում է Прайм Крайм-ը, մայիսի 13-ին Չեխիայի Հանրապետությունում տեղի ոստիկանության ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում խափանվել է «օրենքով գողերի» պլանավորված հանդիպում-հավաքը, որի ընթացքում պետք է տեղի ունենար հերթական գողի թագադրումը:
Ոստիկանությունը ձերբակալել է հավաքի մասնակիցներին, որոնց թվում են 58-ամյա Գայոզ Զվիադաձեն, ով քրեական միջավայրում առավել հայտնի է Գիա Քութայիսի անունով, նրա ուղեկիցը՝ 43-ամյա Գելա Կարդավան և 42-ամյա մոսկվայաբնակ Դմիտրի Զաբրոդինին, ով «օրենքով գող» է թագադրվել 2017 թ մարտ ամսին:
Նշենք, որ գողերի հավաքի ողջ ֆինանսական ծախսը ապահովել է Սոչիից հայտնի հայ գործարար Ռուբեն Թաթուլյանն, ով, ի դեպ, նույնպես ձերբակալվել է:
Ոստիկանները պարզել են, որ հայազգի գործարարը «օրենքով գողերին» աջակցելու համար օգտագործել է կեղծ դիվանագիտական անձնագիր: