Այսօր առավոտյան ժամը 10-ին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները մեկ մարդու նման հավաքվել էին՝ մասնակցելու ԱԺ փոխնախագահների ընտրությանը: 

 

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանն, ով համեստաբար սպասում էր իր հերթին, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ նրանց հորդորելով չոտնահարել իր իրավունքները:

 

-Պարոն Կարապետյան, այս օրերին մամուլը գրում էր, որ ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն Դուք եք, ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:


-Բավակա՛ն է, հարցեր մի՛ տվեք: 

 

-Ձեր անունն ամենաշատն է քննարկվել այս օրերին: 

 

-Մանկապարտեզ մի՛ խաղացեք, դուք արդեն ոտնահարում եք իմ իրավունքը: 

 

Լրագողների և Կարեն կարապետյանի զրույցին միջամտեց ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Ալեքսանյանը՝ լրագողներին հարց ուղղելով՝ արդյո՞ք կարող է ինքը պատասխանել Կարապետյանի փոխարեն:  

 

-Եկեք, ես պատախանեմ ձեր հարցերին: Չի՛ լինի, 500 եվրո տվե՛ք՝ պատասխանեմ, եկեք ինձ հարց տվեք, ի՞նչ անեմ, փողա պետք,-ասաց պատգամավորը՝ շտապելով քվեարկության: