Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ-ում ներդրվել են հարկային և պետական մարմիններին ներկայացվող տեղեկությունների, հաշվարկների, հաշվետվությունների էլէկտրոնային ներկայացման համակարգերը: Չնայած համակարգի՝ պարբերաբար ծագող տեխնիկական խնդիրներին, այն տնտեսել է պետական աշխատողների, տնտեսվարող սուբյեկտների ժամանակը և ապահովել է զգալի առաջնթաց՝ բյուրոկրատական համակարգի կրճատման հարցում: Սակայն, ըստ մասնագետի, առկա են խնդիրներ պետական տարբեր մարմինների միջև տվյալների փոխանակման հարցում:
Մասնավորապես` կա անհրաժեշտություն ՊԵԿ-ի և ԱՎԾ–ի միջև տվյալների փոխանակման համակարգի ստեղծման: Հիմնավորելու համար ուսումնասիրություն է կատարվել առևտրի ոլորտով զբաղվող խոշոր ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների ծավալների մասով:
ՊԵԿ ներկայացվող հիմնական հաշվետվություններն են՝
1/ Եկամտային հարկի և սոցիալական վճարների մասին հաշվետվություն – ամսական
2/ Ավելացված արժեքի հարկի մասին հաշվետվություն – ամսական
3/ Շահութահարկի տարեկան հաշվետվություն
Վերոնշյալ հաշվետվություններն իրենց մեջ պարունակում են կազմակերպության գործունեության հետ կապված հիմնական տվյալները՝ առևտրի շրջանառություն, հարկեր, աշխատողների թվաքանակի և շարժի վերաբերյալ տվյալներ, ապրանքների և ծառայությունների տեսակները, շահույթը և այլն:
Հաշվետվությունների քանակը տարեկան կտրվածքով 25-ն են:
ԱՎԾ ներկայացվող հաշվետվությունները տարեկան կտրվածքով կազմում են 39-ը`
1/ 1Ա - աշխատավարձ – ամսական
2/ 1Ա - աշխատավարձ – տարեկան
3/ 1 - կադրերի ուսուցում – տարեկան
4/ 1 - առևտուր – ամսական
5/ 3 – առևտուր – տարեկան
6/ 1 ԲՌ – բիզնես հարցաթերթ – տարեկան
7/ 6Ֆ – դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, վարկերի և փոխառությունների մասին – եռամսյակ
8/ 11 ՀՄ – հիմնական միջոցներ – տարեկան
Կազմակերպության տարեկան ֆինանսական հաշվետվություններին հավասարեցված հաշվետվություններ
9/ 1 ՏԳ – եռամսյակ
10/ 1 ՏԳ - տարեկան
11/ 3Ֆ – ֆինանսական հաշվետվություն – տարեկան
Առկա են ներքոնշյալ խնդիրները՝
ա/ ԱՎԾ ներկայացվող հաշվետվություններից մի քանիսը, բացի ամսական կամ եռամսյակային հաշվետվություններից ունեն նաև իրենց տարեկան հաշվետվությունները
բ/ Եթե հարկային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաջորդող ամսվա 20-ը, ապա ԱՎԾ հաշվետվությունների ներկայացման ժամկետները տարբեր են, կան սահմանված ավելի սեղմ ժամկետներ, քան հարկային ներկայացվող հաշվետվություններն են
գ/ Առկա են ցուցանիշների կրկնություններ տարբեր հաշվետվությունների մեջ:
Այսպիսով, եթե ապահովվի տվյալների փոխանակում ՊԵԿ, պետական այլ մարմինների և ԱՎԾ միջև, ապա տնտեսվարող սյուբեկտների կողմից ԱՎԾ ներկայացվող հաշվետվությունների ծավալը հնարավոր է էականորեն կրճատել: Ենելով վերոգրյալից, հաշվի առնելով կառավարության կողմից որդեգրած տնտեսվարող սյուբեկտներին աջակցելու քաղաքականությունը, ակնկալում ենք բոլոր ոլորտների գծով ԱՎԾ ներկայացվող հաշվետվությունների ուսումնասիրություն, և եթե պարզվում է, որ տնտեսվարող սյուբեկտը պահանջվող ինֆորմացիան արդեն մեկ այլ հաշվետվությամբ ներկայացրել է որևէ պետական մարմնի, այդ թվում՝ ԱՎԾ, ապա բացառել տվյալ տեղեկատվության կրկնակի ներկայացման պահանջը: