Կառավարությանն առնթեր Պետական գույքի կառավարման աշխատանքները շարունակում են չգոհացնել վարչապետին: Այս մասին այսօր գործադիր մարմնի նիստի ընթացքում Արման Սահակյանին ասաց Կարեն Կարապետյանը: 

 

Վերջինիս խոսքով՝ կոմիտե իր այցելությունների ընթացքում վեր են հանվել խնդիրներ՝ այս գերատեսչության աշխատանքի կազմակերպման տարբեր փուլերում, ինչպես նաև կոմիտեի կողմից իրենց գործառույթները իրականացնող աշխատակիցների աշխատանքի թերացումներ:

 

Հաշվի առնելով  նշյալը՝  հանձնարարում եմ Կառավարությանն առնթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական կարգավիճակի մասին վերլուծության և դրանց արդյունավետության որոշման, կառավարիչների աշխատանքների գնահատման և խրախուսման նոր նախագիծ:

 

«Մենք այս մասով հաշվետվություն արդեն լսել ենք, այդ հաշվետվության մեջ կային տարբեր ստանդարտներ, դրա համար էլ նոր ստանդարտներ ենք ուզում»,-Արման Սահակյանին հանձնարարեց Կարեն Կարապետյանը: