Երևանում երիտասարդ է ինքնասպանություն գործել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նա նշեց՝ մայիսի 25-ին՝ ժամը 12:05-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնած խումբը Երևանի Սոսեի 6 հասցեում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի:
Ջանոյանը փոխանցեց՝ երիտասարդի ինքնությունը պարզվել է. «Նա 1991 թվականին ծնված Տ.Խ.-ն է, ով Սոսեի փողոցի թիվ 6 շենքի 3-րդ հարկի շքամուտքից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել»,- ասաց նա:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:
Սոնա Հարությունյան