Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին զարմացրել է մամուլում շրջանառվող այս տեղեկությունը, որոնց համաձայն իրեն սպառնում է ազատազրկում` հարկերից խուսափելու պատճառով: Այս մասին գրում է Marca-ն:

Իսպանական պարբերականը ավելի վաղ տեղեկացնում էր, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողին 5 տարվա ազատազրկում է սպառնում: Սակայն ժամկետը կարող է կրճատվել հասնելով 15 ամսվա, եթե ֆուտբոլիստը վճարի բոլոր պարտքերը:

Ֆուտբոլիստը 2011-2013 թվականներին խուսափել է մոտ 600 հազար եվրո հարկերից: Իսպանիայում դա համարվում է քրեորեն պատժելի արարք: