ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրեն Մայք Դաբկեն, որոշում է ընդունել թողնել այդ պաշտոնը: Այդ մասին մայիսի 30-ին հայտնել է Politico թերթը:

 


Հրատարակության տվյալներով՝ Դաբկեն որոշել էր պաշտոնաթող լինել դեռ մայիսի 18-ին, եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն էր տվել այդ որոշմանը: Դրա հետ մեկտեղ նա առաջարկել էր Դաբկեին պաշտոնում մնալ մինչեւ իր առաջին արտասահմանյան! ուղեւորության ավարտը: Ահա թե ինչու է Դաբկեի պաշտոնաթողության մասին հայտնի դարձել միայն այժմ՝ նախագահի հայրենիք վերադառնալուց հետո:

 


Դաբկեն Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրենի պաշտոնն զբաղեցրել էր այս տարվա մարտից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: