Գյումրու «Շիրակ»-ի երկու ֆուտբոլիստ հեռանում են ակումբից: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Շիրակ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագրերը սերբ կիսապաշտպան Իվանովիչ Միլուտինի և գանացի կիսապաշտպան Սաֆիու Աբդուլ Ֆատաուի հետ։

Հայաստանի՝ արդեն ավարտված առաջնությունում Գյումրու «Շիրակ»-ը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: