Հաքերները կոտրել են Բահրեյնի արտաքին գործերի նախարար Խալեդ ալ Խալիֆայի թվիթերյան էջն ու թագավորական ընտանիքին ուղղված սպառնալիքներ տեղադրել այնտեղ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, թվիթերյան էջում հաքերները տեղադրել են տեսանյութեր և լուսանկարներ, որոնցից մի քանիսը պարունակել են շիական ընդդիմադիր «Մուխթարի բրիգադներ» խմբավորման լոգոտիպը: Associated Press-ը գրում է, որ խմբավորման աջակիցները սոցցանցերով կոչ են արել դեմ գնալ Բահրեյնի իշխանություններին եւ անվտանգության ուժերին, ինչպես նաեւ հարձակվել են ոստիկանների վրա։

Բահրեյնի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել կատարվածը։