Կառավարության առաջարկով այսօր՝ հունիսի 7-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում էր դրված Կառավարության առաջարկը՝ մի շարք պետակական հիմնարկությունների մասնավորեցման մասին: ԱԺ նախագահն առաջարկեց պետական գույքի մասնավորեցման հարցի համար հատկացնել 2 ժամ 30 րոպե ժամանակ:
Հատկացված ժամաքանակի հետ համամիտ չէր ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս շեշտեց, որ հատկացված ժամաքանակը շատ քիչ է նման խոշորամասշտաբ նախագիծ քննարկելու համար:

 


Նույն դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ անընդունելի համարեց երկու ժամում պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող հաստատությունների մասնավորեցման հարցը քննարկելը՝ պնդելով՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը քննարկման համար ժամանակ սահմանել 5 ժամը:

 


Վեճին միջամտեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ առաջարկելով 20 րոպե ընդմիջում՝ վիճահարույց հարցը լուծելու համար:
Վահրամ Բաղդասարյանի առաջարկն անցավ միաձայն և պատգամավորները նիստի մեկնարկից րոպեներ անց գնացին ընդմիջման: