Պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում: Այդ մասին հայտնել է Կիեւի ոստիկանության խոսնակ Օկսանա Բլիշչիկը:
«Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում տեղի ունեցած պայթյունը որակել են որպես ահաբեկչական գործողություն»,- գրել է նա Facebook-ում:
Ընդսմին ոստիկանության խոսնակը հավելել է, որ պատահարի հետեւանքով «ոչ ոք չի տուժել»:
Ինչպես ճշտել են ոստիկանության մամուլի ծառայությունում, Կիեւի կենտրոնական՝ Շեւչենկոյի շրջանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության տարածքում պայթյունի վերաբերյալ հաղորդումը հերթապահ մասում ստացվել է ժամը 00:05-ին: «Զննման ընթացքում պարզվել է, որ անհայտ մեկը պայթուցիկ սարք է նետել դիվանագիտական ներկայացուցչության տարածք»,- նշել են ոստիակնությունում: Այժմ տեղում աշխատում են հետաքննիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: