Կառավարության հունիսի 8-ի նստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ շատ կոշտ միջոցներ ձեռնարկել տաքսու վարորդների լիցենզիայի տրամադրման ուղղությամբ: Վարչապետը հատուկ հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել Երևան-Զվարթնոց երթուղին, քանի որ հիմա մեր երկիր են այցելու մեծ թվով զբոսաշրջիկներ և անընդունելի է տաքսու վարորդների ոչ պատշաճ տեսքն ու նման անորակ սպասարկման որակը. «Զվարթնոց օդաավակայանում տաքսի ծառայությունների որակը չի համապատասխանում չափանիշներին, ուստի հանձնարարում եմ ՏՏ նախարարին՝ մեկ շաբաթում իրականացնել տաքսիների հետ պրոֆիլակտիկ աշխատանքներ»,-հանձնարարեց վարչապետը:
«Պարո՛ն Գասպարյան, անընդունելի է չստիկով, անթրաշ, սիգարետը բերանին զբոսաշրջիկին դիմավորող տաքսիստը, պռոստը անթույլատրելի է: Բացի այդ՝ տուրիստին Մալաթիայով Երևանյան լիճ են բերւմ, 20 հազար դրամ վերցնում, իբրև թե Սևան են բերել: Շատ կո՛շտ պետք է լինեք, պարո՛ն Գասպարյան, շատ կո՛շտ եղեք լիցենզիաների տրամադրման հարցում»,- ասաց վարչապետը:
Ի պատասխան Կառավարության ղեկավարի պահանջի՝ ոստիկանապետը նշեց, որ իրենց արդեն մեկ տարի է՝ չի հաջողվում հարցը կարգավորել և անել այնպես, որ, օրինակ, ծանր հանցագործության համար դատապարտված, նարկոդիսպանսերում գրանցված անձը լիցենզիա չստանա: