Դաղստանի Դերբենտի մարզում գործում են երկու հայկական եկեղեցիներ: Սուրբ Գրիգորիսի հայկական եկեղեցին գտնվում է Նյուգդի գյուղում, իսկ Սուրբ Ամենափրկիչը՝ հենց Դերբենտում, որը զրկված է իր գլխավոր սիմվոլից՝ խաչից. այն չի գործում:
Ռուսաստանի հարավի Հայ առաքելական եկեղեցու թեմից «Ռուսարմինֆո»-ի թղթակցին հայտնել են, որ փաստաթղթերի ձևակերպման աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Թեմից տեղեկացրել են նաև, որ Նյուգդիի եկեղեցու գմբեթին թեև խաչ կա, սակայն այն գործող եկեղեցի չէ, այլ ծառայում է որպես ուխտատեղի:
Դերբենտի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին և օծվել է 1871 թվականին: Քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1918-1920, եկեղեցական կառույցը վնասվել է: 1970-80-ականներին այն ռեստավրացիայի է ենթարկվել: