Երեւանի քաղաքապետարանում կայացավ քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը:

 


Քաղաքապետարան ժամանած «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի մասնակցելու քաղաքապետի երդմնակալության արարողությանը, քանի որ չի ընդունում, որ Տարոն Մարգարյանը ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետ է։

 


Զարուհի Փոստանջյանը նշեց, որ շարունակելու է չմասնակցել Երևանի ավագանու նիստերին, և իր ղեկավարած կուսակցությունից ընտրված ավագանու անդամները ավագանու նիստերն անցկացնելու են իրենց կազմած օրակարգով: