Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այսօր ներկա էր Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը:
Խոսելով որպես արդեն նախկին պաշտոնյա, Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում, նշեց, որ պաշտոնից հեռանալուց հետո իր ժամանակի մեծ մասը նվիրում է ընտանիքին։
«Ես իմ ամբողջ ժամանակը նվիրում եմ ընտանիքիս, ինչն առաջ չէի կարողանում անել», -ասաց նա:
Հարցին՝ արդյոք չի՞ նեղացել իշխանություններից այն բանի համար, որի իրեն այդպես էլ որևէ պաշտոն չտվեցին, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց, որ իր համար ընտանիքն արդեն պաշտոն է։
Նա նաև անդրադարձավ իր և իր ընտանիքին պատկանող բիզնեսներին՝ նշելով, որ իրենց եկամուտը գոյանում է այդ բիզնեսներից:
Գագիկ Բեգլարյանը, սակայն, չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչ բիզնեսներ ունեն՝ կես կատակ կես լուրջ ասելով, «Բիզնեսն էնպիսի բան է, որ եթե ասես՝ ինչ ունես, վաղը ձեռիցդ կտանեն»