Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ապրիլի 28-ին անձամբ հանդես է գալու հայտարարությամբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ ակնկալում է «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի հրապարակային դիրքորոշումը մայիսի 1-ին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրության վերաբերյալ: ՀՅԴ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ առաջարկելով մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: