SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջերս Հայաստանից «նեղացած» և օվկիանոսից այն կողմ հայտնված Երևանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանը անգործ չի մնացել Միացյալ Նահանգներում։ Մի քանի ամիս վերապատրաստում է անցել Լոս Անջելեսում գտնվող հիվանդանոցներից մեկում՝ որպես վարորդ։


Երեկվանից նա արդեն ռեալ ընդունվել է աշխատանքի՝ «Professional Medical Transportation» ընկերութունում։ Նշված ընկերությունը զբաղվում է տներից դեպի հիվանդանոցներ հիվանդների տեղափոխությամբ, հիմնականում՝ սայլակավորների, դիալեզի գնացողների։