Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը կընդունի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմա»-ին:
Խաղից առաջ լրագրողների հետ հանդիպեց «Սանտա-Կոլոմայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոն, ով իր խոսքում նշեց. «Մեր գլխավոր նպատակը այս փուլը անցնելն է: Գիտենք, որ «Ալաշկերտ»-ի հետ դժվար է լինելու: Այս տարի ավելի լավ ենք պատրաստված: Տեղյակ ենք, որ մրցակիցը նոր և կարևոր խաղացողներ ունի»:
Մրցակցի մարզիչը հայկական թիմի ֆուտբոլիստներից առանձնացրեց Մանասյանին և Եդիգարյանին.
«Մանասյանն ու Եդիգարյանը ամենավտանգավորն են: Նոր խաղացողներից տեղյակ չեմ, բայց վտահ եմ, որ շատ լավ են խաղում»:
Այն դիտարկմանը, որ անցյալ տարի մարզիչը վիրավորվել էր Աբրահամ Խաշմանյանի խոսքից, արդյոք դա ազդեցությո՞ւն է թողել, մարզիչն ասաց. «Եթե մոռացած չլինեի, լավ նշան չէր լինի, մի տարի արդեն անցել է, մոռացվել է ամեն ինչ»: