Պաշտոնական Անկարան Գերմանիային է փոխանցել գյուլենականների մասին տեղեկություններ պարունակող նոր ցուցակներ: Այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Թոմաս դե Մայզիերը հայտնել է, որ թուրքական կողմի հանձնած ցուցակներում տեղեկություններ են տարբեր մարդկանց ու կազմակերպությունների մասին:
Die Welt-ը գրում է, որ թուրքական կողմը նախկինում նման ցուցակ էր ներկայացրել նաև ապրիլին: Պարբերականին ներքին գործերի նախարարությունից ասել են, որ Թուրքիայից ներկայացվող նման դիմումները քննվում են երեք կետով, որոնք են՝ արդյոք կա Թուրքիայի դեմ իրականացվող լրտեսություն, իրավացի են արդյոք թուրքական կողմի մեղադրանքները և այդ կազմակերպությունները կամ անձինք պոտենցիալ սպառնալիք ներկայացնում են, թե ոչ:
Թուրքիայի իշխանությունները մեղադրում են գերմանական կողմին գյուլենականներին աջակցելու, նրանց դեմ որևէ քայլ չձեռնարկելու ու թուրքական կողմին չհանձնելու մեջ: