«Ուրալան»-ի նախկին ֆուտբոլիստ, ռուսաստանցի Պավել Դալալոյանը մահացել է Վորոնեժում, ավտովթարի արդյունքում: Այս մասին տեղեկացնում է championat-ը: Ավտովթարը տեղի է ունեցել հունիսի 22-ին:
Վարորդը ВАЗ-2114 մակնիշի մեքենայով հարվածել է ֆուտբոլիստին: 38-ամյա Դալալոյանը մահացել է մինչև շտապօգնության ժամանելը:
Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել «Կուբան»-ի (Սլավյանսկ), «Լոկոմոտիվ»-ի (Լիսկի), «Մետալուրգ»-ի (Լիպեցկ), «Դինամո»-ի (Վորոնեժ) և այլ ակումբների կազմում: