Այսօր 68 տարեկանում մահացել է հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆը:

 

Համաշխարհային ֆուտբոլի՝ 20-րդ դարի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է:

 

Իր կարիերայի մեծ մասը Կրոֆն անցվկացրել է «Այաքսում» և «Բարսելոնայում»: Նա Հոլանդիայի իննակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող, Իսպանիայի չեմպիոն և 1974 թվականի արծաթե մեդալակիր: Դրանից բացի, նա երեք անգամ «Ոսկե գնդակ» է վաստակել:

 

Մարզչի պաշտոնում Կրոֆն «Այաքսի» հետ հաղթել է Գավաթների գավաթը և երկու անգամ Հոլանդիայի գավաթը: