«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ժամանել է Պորտուգալիա` հոր հուղարկավորությանը մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետի հայրը մահացել է օրերս, 79 տարեկան հասակում:
Մոուրինյու ավագը եղել է ֆուտբոլիստ և խաղացել է դարպասապահի դիրքում: Հանդես է եկել «Վիտորիա»-ում, որի կազմում երկու անգամ նվաճել է Պորտուգալիայի գավաթը, իսկ 1969-1974թթ.-ը հանդես է եկել «Բելենենսեշ»-ում: