
«Արտգործնախարարների մակարդակով հերթական հանդիպումը նախատեսվում է հուլիսին: Հստակ օրը հայտնի չէ, բայց աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար»,- այսօր Ազգային ժողովում 2016 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացն այս պաին սառեցված վիճակում է, քանի որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ անընդհատ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:
Երեկ Ազգային ժողովում էլ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանն, անդրաադառնալով Արցախի հարցում բանակցային գործընթացի բացակայությանը կամ շատ դանդաղ տեմպերին, նշեց. «Քանի դեռ կրակում և սադրում է Ադրբեջանը, նրա հետ ինչպե՞ս բանակցենք»: