ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 4-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 129 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:41-ին:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ կահույքի արտադրամասում այրվել է ներկման և հղկման տարածքի մոտ 200 քմ հատվածը, պահեստը՝ ամբողջությամբ (մոտ 300 քմ) և 11 հաստոց:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը և ՃԿԱԿ պետի տեղակալ-ԱԻԱԲ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ոսկանյանը: