Քիչ առաջ Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ Ռեպինի փողոցի վրա գտնվող «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ դանակահարել են 1982 թվականին ծնված Ս․Հ-ին։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ նրա մոտ առկա է կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, հեմոպնեվմոթորաքս, տրավմատիկ շոկ։ Հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է։
Թե ո՞վ է դանակահարել 35-ամյա Ս․Հ․-ին, դեռևս հայտնի չէ, թեև, ըստ խոսակցությունների, կենցաղային հողի վրա վիճաբանություն է ծագել, որն էլ ավարտվել է դանակահարությամբ։
Առավել մանրամասն` այստեղ