Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի խոսքով՝ նախարարությունը կարևորում է կաթիլային համակարգի ներդրումը, որի շնորհիվ գյուղատնտեսության արդյունավետությունը կբարձրանա 40 տոկոսով. «Այստեղ կան խնդիր և պետք է հասկանանք, թե որ գյուղատնտեսական տնտեսությունները կկարողանան օգտվել կաթիլային համակարգերից, որոնց անցման համար գրանտային միջոցներ պետք է տրամադրեն»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:

Վերջինս անդրադարձավ  կարկտահարության հետևանքով գյուղացիական տնտեսություններին հասցված նյութական վնասներին՝ շեշտելով, որ գյուղացիներին տված վարկերի տոկոսների սառեցման և ջրի վարձի հարցն այս պահին քննարկվում է. «Քանի որ վարկերը տրանադրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, ուստի, դիմել ենք Կենտրոնական Բանկին և համապատասխան աշխատանմքները սկսված են և անելու ենք այնպես, որ ոռոգման ջուրը բոլոր պարագաներում հասնի գյուղացուն, թեև վճարները չեն արվել»:

Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ նախարարությունը պլանավորում է 2.5 մլրդ 2-3 տոկոսանոց նոր վարկատեսակ տրամադրել գյուղացիներին, որը նախատեսված է մթերման աշխատանքների համար:

Նախարարի փոխանցմամբ՝ 2017 թվականի բյուջեով նախատեսված էր մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագիր, որի համար նախատեսված էր 2 միլիարդ 110 միլոն դրամ, իսկ ճշտված բյուջեն կազմել է 878 միլիոն դրամ:

Խոսելով դիզվառելիքի մասին՝ նա նշեց, որ դիզվառելիքի առումով նախատեսված է եղել 330 միլիոն դրամ, ճշտված բյուջեն կազմել է 171 միլիոն դրամ։

Նախարարն անդրադարձավ նաև դիզվառելիքի ուշացման խնդրին՝ տեղեկացնելով, որ երբ մարզերից եղավ պահանջարկ ու նախարարության վերլուծությունը ցույց տվեց, որ այդ մարզերում էլ պետք իրականացնել, դա էր հիմնական ուշացման պատճառը, բայց այդ ուշացումը չի նշանակում, որ գյուղացիներն իրենց աշխատանքները չեն կատարել։