Միջազգային 33 հասարակական կազմակերպություններ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ են արել պայքարել Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակման համար:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Մենք կոչ ենք անում ձեր վարչակազմի ազդեցության և լծակների միջոցով օգնեք ապահովել մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական դատարանի կողմից ընդունված վճիռների իրագործումը»,- ասվում է հասարակական կազմակերպությունների հայտարարության մեջ:
Ադրբեջանում քաղաքական մոտիվներով ձերբակալված անձանց նոր ցուցակում, որը հասարակական աշխատանքային խմբի կողմից հաստատվել է 2017-ի ապրիլին, ընդգրկվել են 147 բանտարկյալ, որոնցից 97-ը կրոնական ակտիվիստներ են, 11-ը` քաղաքական և հասարակական գործիչներ, 7-ը` լրագրող և բլոգեր, 2-ը երգիչ և գրող, 2-ը` նախկին պաշտոնյա, 1-ը իրավապաշտպան և այլն: