Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է միջազգային ճանաչված համադրող, Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի և մեր երկրում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի գլխավոր համադրող Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու համար Հանրապետության Նախագահի կողմից դեռևս 2015 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Նա նաև մի շարք մրցանակների, այդ թվում՝ Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի ազգային լավագույն մասնակցության համար «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր է: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վենետիկի 56-րդ բիենալեում հայկական տաղավարի հանձնակատար, «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի նախագահ Վարդան Կարապետյանը:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին Վենետիկի բիենալեում հայկական տաղավարը աշխարհին լավագույնս ներկայացնելու գործում ունեցած մեծ ներդրման համար և կարևորել Հայաստանում առաջին միջազգային տրիենալեի կազմակերպումն ու Ադելինա Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգի մասնակցությունն այդ նախաձեռնությանը:
Տիկին Կյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ մեծ սիրով «Ոսկե առյուծ» մրցանակը բերել է Հայաստան՝ ցանկանալով այն թողնել հայրենիքում:
Հանդիպման մասնակիցները հիշել են բիենալեում գլխավոր մրցանակը ստանալու կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ այդ մրցանակը պետք է հետաքրքիր ձևով կապվի Հայաստանի հետ: Նրանք ընդգծել են, որ հետևելով Նախագահի հորդորին, Հայաստանում նախաձեռնեցին ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» տրիենալեի կազմակերպումը, որը ևս այդ կապի յուրօրինակ արտահայտությունն է՝ ի լրումն այսուհետ Հանրապետության Նախագահի նստավայրում ցուցադրվելիք «Ոսկե առյուծ» մրցանակի:
Նախագահը ընդունել է «ՍՏԱՆԴԱՐՏ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեի գլխավոր համադրողին
18:20 - 21.Հուլիս.2017
Առաջարկում ենք նաև
12/04/24 10:06
Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
26/03/24 10:18
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին
16/04/22 19:42
Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահների հետ. Արայիկ Հարությունյան
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
07/03/17 22:46
Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ
12/09/15 10:11
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է Ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրվա մասին բանաձևը
27/06/24 12:50
«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան