Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:10-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Խաչատրյանը, իր վարած` «Նոր Միլենա» ՍՊԸ-ին պատկանող Opel մակնիշի 364 OC 61 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթի եզրաքարերին և գլխիվայր շրջվել:
Վթարի հհետևանքով վարորդ Ա. Խաչատրյանին շտապօգնության բժիշկները նախ տեղում են ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել և վերադարձել դեպքի վայր:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Ա. Խաչատրյանը անցել է սթափության վիճակի զննություն և պարզվել է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում: