ՀՀ ոստիկանություն օգոստոսի 1-ին՝ ժամը 10.40-ին, ահազանգ է ստացվել, որ Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը:
Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան:
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: Քննություն է կատարվում:
Shamshyan.com-ն էլ տեղեկացնում է, որ կրակոցները հնչել են գյուղի հանդիսությունների սրահում:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ կրակոցներ արձակողը իր սև գործն անելուց հետո Нива-ով դիմել է փախուստի, սակայն ճանապարհին վթարի է ենթարկվել և ավտոմեքենան թողնելով վթարի վայրում՝ այնտեղից էլ է փախել։