Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային, ավագ սերժանտ Արմեն Մեխակի Նազլուխանյանը: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Վիճակը միջին ծանրության է: Նրան տեղափոխում են Երեւան»,-ասաց նա:

 

Վիրավոր զինծառայողին Երեւան են տեղափոխում Իջեւանի բժշկական կենտրոնից: