Gallup International-ի անցկացրած հարցումների համաձայն` քաղաքացիների 59 տոկոսը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը, միայն 16,4 տոկոսը՝ բացասական: Լրագրողների հետ հանդիպմանը «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանը նշեց, որ քաղաքացիների 49 տոկոսն ավելի շուտ դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը վերջին 8 աﬕսների ընթացքում, ավելի շուտ բացասական պատասխան է տվել հարցվածների միայն 23,7 տոկոսը:

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակուﬕց հետո հասարակության մոտ ձևավորվել էր դրական սպասուﬓերի ֆոն: Որքանով արդարացան այդ դրական սպասուﬓերը կառավարման 8 աﬕսների ընթացքում հարցին քաղաքացիների 49,2 տոկոսը պատասխանել է, որ սպասումներն արդարացել են  որոշ չափով, 23,7 տոկոսն էլ այն մտքին են, որ սպասումները  որոշ չափով չեն արդարացել: 19 տոկոսն էլ կարծում է, որ  ընդհանրապես չեն արդարացել»,-ասաց նա:

Նավասարդյանի խոսքով՝ հարցված քաղաքացիների կարծիքով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է զբաղվի առաջին հերթին աշխատատեղերի, տնտեսության, ապա կոռուպցիայի խնդիրներով: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին լիովին վստահում է հարցվածների 13.0 %-ը, ընդհանրապես չի վստահում 12.1%-ը:

Հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ սկզբունքով:  Դրանց մասնակցել է 1104 մարդ: Հետազոտությունն իրականացվել է հուլիսի 5-15-ն ընկած ժամանակահատվածում ` Հայաստանի Հանրապետությունում: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով: