Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարծում է, որ Թուրքիայի ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ ցանկացած որոշում պետք է հաշվի առնի երկկողմ հարաբերությունների լայն սպեկտրը, այժմ Անկարայի հետ փոխգործակցությունը համապատասխանում է Եվրամիության շահերին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Կառլոս Մարտինը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը նամակ է հղել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին եւ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների եվրակոմիսար Յոհաննես Հանին՝ Անկարայի վրա ֆինանսական ճնշում գործադրելու կոչով:
Բեռլինը, մասնավորապես, խնդրում է ճշտել, թե կարելի է արդյոք անհրաժեշտության դեպքում դադարեցնել Եվրամիության անդամակցության նախապատրաստման համար Թուրքիային ցույց տրվող աջակցությունը:
«Ֆինանսավորման դադարեցման ցանկացած որոշում չպետք է ընդունվի Թուրքիայի նկատմամբ մեր ընդհանուր մոտեցումից առանձին, պետք է նկատի առնվեն հետեւանքները Թուրքիայում մեր շահառուների համար:
Հանձնաժողովը շարունակում է կարծել, որ Թուրքիայի հետ մեր փոխգործակցությունն ավելի քան անհրաժեշտ է վերջին իրադարձությունների լույսով»,- լրագրողներին ասել է Մարտինը՝ մեկնաբանելով իրադրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: