Հունաստանը դիմել Է Եվրամիությանը իրեն ցույց տրվող ֆինանսական օգնության ծրագիրը երկարաձգելու խնդրանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կառավարության ներկայացուցիչը: Փաստաթղթի մանրամասնություններն առայժմ հայտնի չեն:

 

Եվրախումբը Հունաստանից ստացել Է ֆինանսական օգնության ծրագիրը կես տարով երկրաձգելու հարցում, ծրագիր, որի գործողության ժամկետը լրանում Է ընթացիկ ամսվա վերջին: Այս մասին հայտնել Է Եվրախմբի ղեկավար Երուն Դեյսելբլումը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, փետրվարի 18-ին Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը լրագրողներին հայտարարել Էր, որ Հունաստանը ԵՄ կներկայացնի ֆինանսական օգնության երկարաձգման հայտ, որը կբավարարի թե՛ Աթենքին, թե՛ եվրոգոտուն: